Այսօր նոյեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի թեկնածության առաջադրման մասին տեղեկություններ չունի, պաշտոնապես որևէ բան չի կարող ասել:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Երևանը հենց Հարությունյանի թեկնածությունն է առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ետ կանչված Յուրի Խաչատուրովի փոխարեն:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հնարավոր կորստին, պարոն Տոնոյանը կոչ է արել երկու օր էլ սպասել` հավելելով, որ կարող են քաղաքական որոշակի պայմանավորվածություններ լինել, որոնց մասով տեղեկություններ չունի. «Իմ մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հայտնել է, որ Խաչատուրովի հետ կապված գործընթացի մասով իր կարծիքը հայտնել է վարչապետին, սակայն ոչ անձնավորված: