Երբ ցուցակը կազմեմ, բոլորդ էլ տեղյակ կլինեք, արդեն բան չի մնացել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչ տրամաբանությամբ է կազմվելու ԲՀԿ-ի ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
Ինչ վերաբերում է քաղաքականությունից հեռանալուն, Ծառուկյանը նշել է, որ կհեռանա այն ժամանակ, երբ հասկանա, որ ժողովուրդն այդպես է ուզում. «Ծառուկյանը տոկոսների համար ոչ դոշ է ծեծելու, ոչ ժողովրդին խնդրելու: Ծառուկյանը ներկայացնելու է իր ծրագիրը, ասելու է, որ իր թիմով կարող է նման բաներ անել: Ժողովուրդը որքանով որ վստահի, այդքանով էլ կկարողանանք անել»:
Հայտնի չէ նաև այն, թե ինչ ձևաչափով է ԲՀԿ-ն մասնակցելու ընտրություններին` դաշինքով, թե առանձին, քննարկումները դեռ շարունակվում են: