Հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերը մոտ 30 տոկոսով կբարձրացվեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 6-ին, խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ մյուս տեղերում բարձրացում չկա, իսկ ԱԱԾ-ում կա, Հակոբյանը նշել է, որ բոլոր տեղերում էլ ավելացել է:
Մասնավորապես ոստիկանության մասով ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ ֆինանսավորումը բարձրացել է` մոտ 8 միլիարդ, իսկ ԱԱԾ-ում՝ 2 մլրդ 202 հազար:
Ավելի վաղ, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ ոստիկանների աշխատավարձը ցածր է` հավելելով, թե հետագայում այն կարող է բարձրացվել: