Քաղաքական 

Ցանկություն չունեմ լինելու ԱԺ-ում կամ գործադիրում. Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Հայաստանում նոր իշխանությունների օրոք տնտեսական քաղաքականություն չկա: Նրա խոսքերով, կոռուպցիան արմատախիլ անելը, հավասար պայմաններ ստեղծելը, մենաշնորհի վերացումն արդեն տնտեսական քաղաքականություն է:

Խոսելով մասնավորապես ՏՏ ոլորտի մասին` Սուքիասյանը նշեց, որ ՀՀ-ում գործող բոլոր ՏՏ կազմակերպությունները ներկայացուցչություններ են, մասնաճյուղեր, կամ ստեղծվել են օտարերկրյա ներդրողների հետ համատեղ և առանձին արտադրանք են տալիս ու իրացնում. «Մեր ընդհանուր համախառն ներքին արդյունքի մեջ շատ չնչին մասն է գրանցվում, որովհետև միայն աշխատավարձն է երևում, այն տարածքները, որ վարձել են և ինտերնետ ծառայությունները: Իսկ ես մոտավոր հաշվարկել եմ, որ մոտավորապես 3,5 միլիարդի արտադրանք է արտադրվում, որը ոչ մի տեղ չի գրվում: Շատ ցանկալի կլինի, որ դա ինչ-որ մի ձևով արտահայտված լինի»:

Հարցին, թե հնարավոր է ինքն ինչ-որ կուսակցության կազմով մասնակցի ընտրություններին, գործարարը նշել է, որ խորհրդարանում կամ գործադիրում հայտնվելու ցանկություն չունի, իր ներկա կարգավիճակն ավելի ընդունելի է իր համար:

Սուքիասյանը նշել է, որ աջակցելու է գրագետ ու բարոյական մարդկանց, ովքեր պիտանի են Հայաստանի Հանրապետությանը, կապ չունի ընտրություններ են, թե` ոչ։

Նույն շարքից