Գործարար Խաչատուր Սուքիասյանը որևէ կերպ չի միջամտում ԲՀԿ ցուցակի կազմման աշխատանքներին:
Այսօր` նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում գործարարը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ընկերն է, կարող են շատ հարցեր քննարկել, բայց ոչ նման հարցեր:
Սուքիասյանը վստահեցրել է, որ խորհուրդներ չի տալիս Գագիկ Ծառուկյանին ցուցակը կազմելու գործում, միայն ընկերություն է անում նրա հետ և լավ բարեկամություն:
Առաջարկներ եղել են, թե ոչ` ընտրություններին մասնակցելու համար, գործարարը չասաց` միայն հայտարարելով, որ խորհրդարանում և կառավարությունում հայտնվելու ցանկություն չունի: