<<Անալիտիկ>> լրատվականի ողջ անձնակազմին շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում բուռն և անաչառ աշխատանքային տարի: Հաշվի առնելով այն փաստը, որ ժողովուրդը տեղեկատվություն ստանում է մեծ մասամբ ԶԼՄ-ներից՝ ցանկանում եմ, որ բարեխղճությունը, արդարությունը, օբյեկտիվությունը և անկողմնակալությունը լինի առաջնային բոլոր լրատվամիջոցների համար: Ուստի անհրաժեշտ է միշտ լինել իրադարձությունների կենտրոնում, լինել իրազեկված և կարողանալ ճիշտ ժամանակին տեղեկատվությունը հասցնել ընթերցողին: Թող նոր տարին Ձեր ողջ անձնակազմին բերի հաջողություն, բարեկեցություն, իսկ ընթերցողին` լավ լուրեր: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Հարգանքներով՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյան:
Կարապետ Գուլոյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ