Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, նա ռեյտինգայինով չի առաջադրվի: Այս մասին վերջինս հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ գործարարները չպետք է քաղաքականությունում լինեն, Ծառուկյանը նշել է, որ ինքը սեփականատեր է:
Ապա ԲՀԿ առաջնորդը որպես օրինակ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին` հայտարարելով, որ վերջինս էլ խոշոր սեփականատեր է և միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը գործարար չէ, սեփականատեր է: Ավելի ուշ նա նաև ասել էր, որ սեփականատերերը պետք է գնան ու իրենց սեփականությամբ զբաղվեն: