Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

analitik.am

Նոյեմբերի 6-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:56-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից