Քաղաքականություն 

Վահան Հովհաննեսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան

analitik.am

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան: 


Նախագահի մամուլի գրասենյակից հայտնել են, որ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: 

Նույն շարքից