Ֆրանսիայում իրավապահները ձերբակալել են 6 անձի, ովքեր պատրաստվել են հարձակում գործել երկրի նախագահ Էմանյուել Մակրոնի նկատմամբ, այս մասին հայտնում է BFMTV-ն:
Հատուկ օպերացիան իրականացվել է այսօր առավոտյան: Ձերբակալվածները հայտնի են որպես աջ ծայրահեղականներ:
Իրավապահները հայտնում են, որ հարձակման պլանը շատ թույլ է եղել, ահաբեկիչներին ձերբակալել են այն ժամանակ, երբ վերջիններս դեռ մինչև վերջ մշակած չեն եղել հարձակման պլանը:
Թե կոնկրետ ինչ են ցանկացել անել ձերբակալվածները և ինչ սպառնալիքի մասին է խոսքը, պետք է պարզի քննությունը: