Հասարակություն 

Արթուր Աբրահամը հերքում է հայկական մաֆիայի հետ կապ ունենալու մասին լուրերը. ՀԺ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերքում է Գերմանիայում հայկական մաֆիայի հետ իր՝ կապի մասին լուրերը: Վերջերս գերմանական մամուլում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե նա առնչություն ունի մաֆիայի հետ: Նշվում է, որ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ 3 տարի փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին ու ըստ ԶԼՄ-ների՝ հետաքննության շրջանակներում շրջանառվել է նաեւ Արթուր Աբրահամի անունը: «Հայկական ժամանակ»-ը ճշտեց մարզիկի կարծիքն այս մասին:

«Անհեթեթ լուրեր են, դրանք ընդհանրապես ոչ ինձ հետ կապ ունեն, ոչ էլ հայերի»,- ասաց նա:

Գերմանական մամուլը եւս մեկ հայազգի բռնցքամարտիկի անուն է նշում: Ըստ նրանց՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում է նաեւ Կարո Մուրատը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից