Քաղաքական Միջազգային 

Թուրքիան որոշել է Իրանին պաշտպանել ԱՄՆ-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցելու Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները, փոխանցում է Arab News-ը:

Էրդողանի խոսքերով, ԱՄՆ-ի գործողությունները ճիշտ չեն և ուղղված են աշխարհում բալանսը խախտելուն:
Համապատասխան հայտարարությամբ Թուրքիայի նախագահը հանդես է եկել ամերիկյան պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց մեկ օր անց:

Իրանի նկատմամբ ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների առաջին թիրախն իրանական նավթն է, այն վերաբերում է ոչ միայն Թեհրանին, այլ նաև այն երկրներին և արտասահմանյան կազմակերպություններին` որոշ բացառություններով, որոնք կաշխատեն Իրանի հետ:

Նույն շարքից