Ինչ ուզում են, թող անեն, բայց պետք չէ դա բարձրաձայնել: Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է դերասան Սարգիս Գրիգորյանը` խոսելով ԼԳԲՏ ֆորումի մասին, որը պետք է կայանար Հայաստանում, սակայն չեղյալ համարվեց:
Գրիգորյանի խոսքերով, նման բան Հայաստանում չի կարող անել:
Ինչ վերաբերում է վերջին օրերին հայկական ֆեյսբուքում ամենաշատը քննարկվող թեմաներից մյուսին` հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո պատմության մասին հրապարակումներին, Գրիգորյանը նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ով ում է սիրում. «Հայկ Բարսեղյան ջան, ես չեմ ճանաչում քեզ, բայց եղբայր, երբ դու մտնում ես ուղիղ եթեր, մի վիրավորի այն մարդկանց, ովքեր կարող են քեզ հետ համաձայն չլինել: Ապեր, կան բաներ, որոնք պետք է թույլ չտալ, որովհետև թուրքը մնում է թուրք, մենք դարեր շարունակ տեսել ենք, ինքնապահպանման խնդիր ունենք»:
Նշենք, որ Հայկ Բարսեղյանը, ում դիմում է Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանի որդին է: Նա հայտարարել էր, որ ուզում է գնալ ադրբեջանցու տուն, հաց ուտել: