Քաղաքականություն 

Թուրքիան պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին

analitik.am

 

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին շուտով 4 մետրանոց պատ կկառուցի: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru- ն՝ TRT Turk-ի հղումով:
Պատը կկառուցվի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի և Սիրիայի սահմանին:

Այդ կերպ Թուրքիան հույս ունի կրճատել սիրիացի փախստականների ներհոսքը:

Անցյալ տարվա գարնանը Հաթայ նահանգում արդեն պատ կառուցվել է, այդ թվում նաև` փշալարերով,դրա 2.5 կիլոմետրանոց հատվածում տեսահսկման համար տեսախցիկներ են տեղադրվել:

Աշնանն սկսվել էր շինարարությունը սահմանամերձ Նուսայբին քաղաքի մոտակայքում, սակայն այն դադարեցվել էր քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության աջակից բնակիչների բողոքից հետո:

Նույն շարքից