2013 թվականին Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ավտովթարի մեղավոր Հրաչյա Հարությունյանը, ով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել, ազատ է արձակվել: Հարությունյանը մինչև վերջին պահը փորձել էր խուսափել ավտոբուսի հետ բախումից, նույնիսկ վտանգելով իր կյանքը, սակայն բախումը տեղի էր ունեցել:
Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` նոյեմբերի 6-ին, համաներման առաջին օրը, ազատ է արձակվել 81 մարդ: