Քաղաքականություն 

Թուրքիայում հակակոռուպցիոն գործողությունն ուղղված է կառավարությունը տապալելուն

analitik.am

Թուրքիայում հակակոռուպցիոն գործողությունը, որն անդրադարձել է երկրի կառավարության մի քանի անդամների վրա, «սադրանք է և ուղղված է կառավարությունը տապալելուն»: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցի նախաշեմին, գրում է ИТАР-ТАСС-ը:

«Նման գործողությունները մեր երկիրը տանում են սխալ ուղղությամբ»,- ընդգծել է Էրդողանը՝ մեկնաբանելով սկանդալը, որի հետևանքով ձերբակալվել է 50-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյա, որոնք կասկածվում են փողերի լվացման, կոռուպցիայի և ոսկու մաքսանենգության մեջ:

Միևնույն ժամանակ թուրք վարչապետը համոզմունք է հայտնել, որ կկարողանան երկրում իրավիճակը  հսկողության տակ պահել: «Քաոսը երկար չի շարունակվի»,- հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գծով վարչության գործողություններն անվանել է սադրանք, սակայն ընդգծել, որ մտադիր չէ ազդեցություն գործել քննության վրա: Բացի այդ, Էրդողանը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում և փոխարինել տասը նախարարի:

Նույն շարքից