Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին «Tu-154M» ինքնաթիռը վաճառքի է հանվել երկու միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բելավիա» օդանավակայանից հայտնել են, որ իրենք իրավունք չունեն հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, որ վերոնշյալ ինքնաթիռն օգտագործվել է պետության ղեկավարի կողմից․ «Մենք կարող ենք տեղեկատվություն տրամադրել այն ինքնաթիռի որակական հատկանիշների մասին, որն աճուրդի է հանված»,-ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Նշվում է նաև, որ ինքնաթիռի աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ Մինսկի օդանավակայանում և նախնական գինը կկազմի ավելի քան երկու միլիոն դոլար: Աճուրդին կմասնակցեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես Բելոռուսից, այնպես էլ այլ երկրներից, ովքեր կվճարեն այդ գումարի 10 տոկոսը։