Մեծ Բրիտանիան կշարունակի պահպանել Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները և չի դադարեցնի առևտրային հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ափսոսում ենք ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման մասով։ Մեր դիրքորոշումը մնում է նույնը, քանի դեռ Իրանը շարունակում է կատարել իր պարտավորություններն այդ համաձայնագրի շրջանակներում: Մենք հավատարիմ կմնանք համաձայնագրերի իրականացմանը և կշարունակենք լիովին աջակցել Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմանը և կոչ ենք անում բոլոր գործարարներին օգտվել այդ առավելություններից ու առևտրային հնարավորություններից»,-ասել է վարչապետի ներկայացուցիչը:
Ավելի ուշ, ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ, հաստատելով, որ նրանք կշարունակեն աշխատել ՌԴ-ի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ աջակցելով և պահպանելով Իրանի հետ արդյունավետ ֆինանսական ուղիները, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: