Քաղաքական Միջազգային 

Լավրովը հայտնել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածության պատճառը

Արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև լարվածությունը կապված է Արևմուտքի ձգտումների հետ, այն է պահպանել սեփական գլոբալ առաջնորդությունը ցանկացած գնով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հիմնական պատճառն Արևմտյան մի շարք պետությունների ձգտումներն են, այն է միջազգային ասպարեզում ցանկացած գնով պահպանել առաջատար դիրքերը, շարունակել պարտադրել և թելադրել իր կամքը և արժեքները, լուծել անհատական ​​խնդիրները համաշխարհային հանրության մյուս անդամների հաշվին»,-ասել է Լավրովը Իսպանիայի «El Pais» թերթին տված հարցազրույցում:

«Այս առումով մեր դեմ ակտիվորեն կիրառվում են միակողմանի տնտեսական պատժամիջոցներ, կիրառվում են զսպման այլ գործիքներ, սկսած մեր սահմանների մերձակայքում ռազմական ակտիվության ավելացումից մինչև ծավալային առումով աննախադեպ հակառուսական տեղեկատվական քարոզչություն»,-նշել է Լավրովը։

Նույն շարքից