20-ամյա ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող 28-ամյա գյումրեցի Հրաչյա Շ.-ն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Էդգար Թումասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 20-ամյա Եվգենիա Դ.-ն ոստիկանություն հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ բռնաբարության փորձի մասին: Հանցագործության մեջ կասկածվում է Հրաչյա Շ.-ն: