Քաղաքական Հասարակություն 

Պուտինն ու Լուկաշենկոն հոքեյ են խաղացել Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են ռուսական հոքեյի աստղերի խաղին, որը կայացել է Սոչիում գտնվող օլիմպիական պալատում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Р-Спорт-ին:

Երկու երկրների առաջնորդները կարմիր համազգեստով միևնույն թիմից են խաղացել Վյաչեսլավ Ֆետիսովի, Պավել Բուրեի, Ալեքսանդր Կոժևնիկովի, Անդրեյ Կովալենկոյի, Ալեքսեյ Գուսարովի, ինչպես նաև` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նրանց հակառակորդներն էր աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններից կազմված թիմը:

Խաղն ավարտվել է 12:3 հաշվով՝ հօգուտ Պուտինի թիմի:

Նույն շարքից