Բարի օր Հասարակություն 

Բեռլին երկրամասի դատարանն արգելել է անհիմն պնդումներ տարածել դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին

analitik.am

Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի, Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դատարանի որոշման մեջ նշվում է, որ պատասխանող կողմին, այսինքն, Շպիգելի հրատարակչությանը՝ ներկայացված ի դեմն գործադիր տնօրեն Թոմաս Հասսի եւ Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը՝ ներկայացված ի դեմն տնօրե Կարոլա Վիլլեի, «արգելվում է հայցվորի վերաբերյալ բառացի կամ իմաստային պնդել և (կամ) տարածել և (կամ) պնդել և (կամ) տարածել տալ»:

Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանի կողմից սահմանվում է մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք:

Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է առանց բանավոր ընթացակարգի:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին դատարանում ներկայացրել է  RAUE LLP փ աստաբանական գրասենյակը:

Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Աշոտ Սմբատյանը հերքել է խմբավորման հետ իր առնչությունը և անհեթեթություն որակել այս մեղադրանքը:

ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար:

Նույն շարքից