ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ապահովեց մեծամասնությունը Սենատում, ստանալով 100 մանդատից անհրաժեշտ 51-ը:
Երևանի ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ Դեմոկրատական կուսակցություն ունի 41 մանտադ, մեկ մանդատ էլ ստացել է անկախ թեկնածուն:
Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատին, ապա այստեղ, ինչպես կանխատեսել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, Դեմոկրատներն առաջ են անցել Հանրապետականներից և նույն ժամի դրությամբ արդեն ունեն 171 մանդատ Հանրապետականների 166 մանդատի դիմաց:
Մեծամասնություն ունենալու համար ուժերից մեկը պետք է ունենա առնվազն 218 մանդատ: