Ֆեյսբուք Հասարակություն Իրավական գլխավոր 

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալները պետք է ներկայանան անձնագրային ծառայություն

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:

Հիշեցնում ենք, որ ազատազրման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան

Համաներմամբ նոյեմբերի 6-ի ժամը 20։00-ի դրությամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ:

Նույն շարքից