Հասարակություն 

Խմբակային ինքնասպանության փորձ Թուրքիայում /լուսանկարներ/. ermenihaber

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ սպառնում են ինքնսպանություն գործել:

Շինարարության ոլորտում աշխատող բանվորները նման հուսահատ քայլի են դիմել, քանի որ  հինգ ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել և հայտնվել են շատ դժվար ֆինանսական դրության մեջ։

Նրանք բարձրացել են այն նույն շենքի տանիքը, որի կառուցման վրա աշխատում են, և սպառնում են ցած նետվել։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության և փրկարարական բազմաթիվ ջոկատներ, բանվորների հետ բանակցություններն այս պահին շարունակվում են։

Աղբյուր`    sondakika.com

Նույն շարքից