Բարի օր Իրավական Հասարակություն 

Երևանում հնչած կրակոցների գործով բերման ենթարկված կա

analitik.am

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել:

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կեսգիշերն անց՝ ժամը 00.10-ին, բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Սուրեն Թ.-ն: Ոստիկանության Արաբկիրի բաժնից բժշկական կենտրոն է մեկնել օպերատիվ խումբ:

Ըստ տուժածի հարազատի հայտարարության, երիտասարդը վնասվածքը ստացել էր շենքի բակում: Շուտով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրանյան փողոցի 21 շենքի բակում էին: Դեպքի վայրից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր:

Նշանակվել է դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվածի հանգամանքները պարզելու, հրազեն գործադրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով ստուգվեց կասկածյալների շրջանակը: Կա բերման ենթարկված անձ: Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից