Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վիգեն Սարգսյանի հայտարարությունը` ընտրություններին Հանրապետականի մասնակցել-չմասնակցելու մասին

analitik.am

ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունն իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի:

Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով:

Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից՝ «լվանալով ձեռքերը»:

ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյան

Նույն շարքից