ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջող է անվանել Կոնգրեսի ընտրությունները և շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցողներին:
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած Կոնգրեսի ընտրություններում Հանրապետականներին հաջողվեց պահպանել մեծամասնությունը Սենատում:
Իսկ ահա ներկայացուցիչների պալատում այլ պատկեր է: Այստեղ, ինչպես երևում է, Դեմոկրատներին հաջողվելու է 8 տարվա ընդմիջումից հետո մեծամասնություն ստանալ: Դրա համար դեմոկրատները պետք է ստանան 218 մանդատ: Այս ժամի դրությամբ նրանք արդեն ունեն 201 մանդատ: