Հասարակություն Իրավական 

Հայաստանում համաներման շրջանակում յոթ իրանցի է ազատ արձակվել

Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը` հղում անելով IRNA գործակալությունը:

Երևանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը նպատակ ունի առաջ մղել Իրան-Հայաստան բարեկամական կապերը:

Բացի այդ, դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները:

 

Նույն շարքից