Միջազգային Քաղաքական 

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ կին մահմեդականներ կլինեն

ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքում ներկայացուցիչների պալատում առաջին անգամ կին մահմեդականներ կլինեն: Այս մասին հայտնում է Huffpost-ը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Իլհան Օմարին և Ռաշիդա Թլաիբին: Նրանցից առաջինն ընտրվել է Միննեսոտայում, երկրորդը` Միչիգանում:

Հավելենք, որ Իլհան Օմարը ծնունդով Սոմալիից է, իսկ Ռաշիդա Թլաիբին ծնվել է ԱՄՆ-ում, սակայն նրա արմատները Պաղեստինից են:

 

Նույն շարքից