Քաղաքական 

Իրանը կուժեղացնի «վեցնյակի» հետ բանակցող պատվիրակության կազմը

Իրանցի մասնագետների պատվիրակությունը կվերախմբավորվի և կուժեղանա «վեցնյակի» հետ բանակցությունների վերջին փուլի համար ժնևյան պայմանավորվածությունների իրականացումից առաջ: Այս մասին գրում է rosbalt.ru-ն` Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչիին հղումով:

«Երբ բանակցությունները մասնագետների մակարդակով անցնեն վերջնական փուլ, բանակցողների խումբը կփոփոխվի և կուժեղանա՝ այդ փուլին վերաբերող հարցերի լույսի ներքո»,- ասել է Արակչին:

Իրանի ատոմային էներգիայի գծով կազմակերպության տնօրեն Ալի Ակբար Սալեխին նույնպես ասել է, որ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ բանակցություններին մասնակցող մասնագետների թիվը կմեծացվի:

Ավելի վաղ Աբաս Արակչին հաստատել էր, որ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» կփորձեն մասնագիտական մակարդակով լուծել մնացած հարցերը և տարաձայնությունները հաջորդ հանդիպումներին:

 

Նույն շարքից