Այսօր` նոյեմբերի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին, հայտարարեց, որ ինքը դեռ պաշտոնավարում է, իսկ հարցի պատասխանը կտրվի նոր կառավարության ձևավորման ժամանակ:
Նախարարն ասաց նաև, որ պատրաստ է շարունակել պաշտոնավարել իր պաշտոնում:
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին իր մասնակցությանը, Թորոսյանը հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը Նորք Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում:
Թորոսյանը հայտարարեց, որ իր մասնակցության մասին որոշումը կայացվել է քաղաքական թիմի կողմից` վստահեցնելով, որ ադմինիստրատիվ ռեսուրսներ չեն կիրառվելու: