Ես 71 տարեկան եմ և արդեն բավական է գործունեություն ծավալեմ քաղաքականության մեջ: Այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` հավելելով, որ տեղը պետք է զիջել երիտասարդներին, ովքեր պետք է լինեն բանիմաց և ունեն փարձառություն:
Հարցին, թե որքան ձայն կհավաքեր, եթե ռեյտինգայինով առաջադրվեր, ԱԺ խոսնակն ասաց, որ չի կարող ասել:
Ինչ վերաբերում է իր որդու հնարավոր առաջադրմանը, Բաբլոյանը բացասական պատասխան տվեց:
Analitik.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ խոսնակը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և ամբողջությամբ վերադառնալ բժշկություն և առողջապահություն։