Առողջապահություն Հասարակություն 

Սխալ տեղ են կազմակերպել. Առողջապահության նախարարի պաշտոնակատարը` ատամնաբույժերի ակցիայի մասին

analitik.am

Սխալ տեղ են կազմակերպել, պետք է ՊԵԿ-ի դիմաց կազմակերպեին: Լրագրողների հետ զրույցում ժպտալով հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը` խոսելով ատամնաբույժերի կազմակերպած բողոքի ակցիայի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ ատամնաբույժեր բողոքի ակցիա են իրականացնում Առողջապահության նախարարության մոտ: Նրանք բողոքում են արտոնագրային վճարների մասին որոշման դեմ, որի համաձայն, մեկ ատամնաբուժական նստատեղի համար եռամսյակային վճարի չափը կազմում է 80 հազար դրամ:

Թորոսյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը կապ չունի հարկերի չափերի հետ, իր համար կարևոր է ստվերային շրջանառության սպիտակեցումը և այդ գործիքն ուղղված է դրան, քանի որ շատ բարդ է հսկել ատամնաբույժի աշխատանքը` քանի ատամ է հեռացվել, քանի պլոմբ է դրվել: Դրա համար պետությունը որոշել է ֆիքսված գումար հաստատել:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ արտոնագրային վճարի չափի մասով քննարկումներ միշտ լինում են, դրանք պարբերաբար փոփոխության են ենթարկվում, իսկ այս պահին իր ղեկավարած նախարարությունը ՊԵԿ-ին որևէ առաջարկ չունի դրա վերաբերյալ, բայց լսում են ատամնաբույժերի առաջարկները, կազմակերպում են քննարկումներ:

Նույն շարքից