Հայաստան Քաղաքական 

Ես նոր բան պետք է ասեմ ու հիասթափեցնեմ պարոն Շարմազանովին. Էդմոն Մարուքյան

Ես մի նոր բան պետք է ասեմ, որը կզարմացնի ձեզ ու կհիասթափեցնի պարոն Շարմազանովին: Այսօր` նոյեմբերի 7-ին, խորհրդարանում հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` պատասխանելով ԱԺ փոխխոսնակի այն հայտարարությանը, որ իրենք լինելու են միակ ընդդիմությունը:

Մարուքյանի խոսքերով, ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում. «Նրանք կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Ես դրանում առողջ բան եմ տեսնում»:

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցող ուժերի շանսերին, պատգամավորը նշեց, որ քաղաքացին է ամեն ինչ որոշելու, թե ով կլինի ընդդիմություն, ով` իշխանություն:

Մարուքյանը վստահեցնում է, որ վերջին 7 ամիսների ընթացքում անհրաժեշտության դեպքում քննադատել են իշխանություններին` հավելելով, որ այդ ընթացքում երկիրը եղել է ճգնաժամային կառավարմaն մեջ և իրենք աջակցել են հեղափոխության արժեքների պահպանման և սաբոտաժ թույլ չտալու համար:

ԵԼՔ պատգամավորի խոսքերով, այնպես չէ, որ միայն հանրապետականներն են քննադատել, ուղղակի հանրապետականը միակն է եղել, որ սաբոտաժի փորձ է արել, սակայն ձախողվել է:

Նույն շարքից