Քաղաքական 

Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին. Արա Բաբլոյան

Ես գտնում եմ, որ Հանրապետականը պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ խոսնակը հայտնել է, որ ինքը մասնակցում է այս հարցի շուրջ կուսակցական քննարկումներին:

Ինչ վերաբերում է կուսակցության շանսերին, պարոն Բաբլոյանը նշել է, որ չի կարող գնահատել, բայց գիտի, որ ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ, ինչը պետք է օգտագործել հետագա զարգացման համար:

Նույն շարքից