Առողջապահություն Հասարակություն 

Արսեն Թորոսյանը հակադարձում է Նաիրա Զոհրաբյանին. Անալգինները չեն տարբերվում

analitik.am

Դեղերի շուկայում կան խոշոր խաղացողներ, ՏՄՊՊՀ-ն պետք է գնահատական տա` արդյոք այդ խոշոր ընկերություններն ունեն հակամենաշնորհային համաձայնություններ դեղերի գների մասով և համապատասխան քայլեր ձեռնարկի: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կա արդյոք Հայաստանում դեղերի շուկայի մենաշնորհ:

Ինչ վերաբերում է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն պնդումներին, թե Հայաստանից գնված Անալգինն ազդեցություն չի ունենում, և Թբիլիսիից գնածն ավելի արդյունավետ է, Թորոսյանը հայտարարեց, որ Անալգինները միշտ ազդեցություն թողել են, եթե գնված են այն դեղատներից, որոնք չեն կեղծում:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ինքն Անալգին գնել է, գնում է ու գնելու է Երևանից, որևէ տարբերություն չկա դրա և Թբիլիսիից գնածի միջև:

Նույն շարքից