Հասարակություն Իրավական 

Կրեմլը` Մոնակոյում ռուսաստանցի միլիարդատիրոջ ձերբակալության մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է Մոնակոյում ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի ձերբակալության մասին լուրերին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը հավելել է, որ իրեն հայտնի չեն ձերբակալության դետալները և մեղադրանքի բովանդակությունը:

Հայտնի միլիարդատերը ձերբակալվել է նոյեմբերի 6-ին, Մոնակոյի դատախազության պահանջով: Նրան կասկածում են կոռուպցիայի և ազդեցության առևտրի ու այդ հանցագործությունների հետ կապ ունենալու մեջ:

 

 

Նույն շարքից