Քաղաքական 

Հունաստանն այսօրվանից ստանձնում է Եվրոպական միության նախագահությունը

Եվրոպական միության նախագահությունը մոտակա կես տարում կանցնի Հունաստանին։ Նախագահությունը կսկսվի այսօրվանից՝ Աթենքում Եվրահանձնաժողովի և հունական կառավարության անդամների համատեղ նիստով, գրում է vestifinance.ru-ն։

 

Այդ առումով Աթենքի համար առաջնային կդառնան տնտեսական աճը, գործազրկության դեմ պայքարը, եվրոպական երկրների համերաշխության ամրապնդումը, բանկային և ֆինանսական միության խորացումը, ներգաղթյալների հոսքին դիմադրելը և ԵՄ-ի ծովային քաղաքականության առավել ակտիվ իրականացումը։

 

Կես տարվա ընթացքում, ինչպես և սպասվում է, Աթենքում կանցկացվի 14 հանդիպում ԵՄ երկրների նախարարների մակարդակով, բարձր մակարդակի 35 հանդիպում, աշխատանքային խմբերի 57 նիստ, 33 կոնգրես, գիտաժողովներ և սեմինարներ։

 

Հունաստանի արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի խոսքով՝ Հունաստանը կնախագահի «Եվրոպայի համար չափազանց կարևոր ժամանակաշրջանում՝ հաշվի առնելով մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրությունները»։

Նույն շարքից