Հայաստան Քաղաքական 

ՔՊ-ական նախարարներ Հարությունյանն ու Գրիգորյանն ընտրություններում կպայքարեն նույն շրջանում

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է ՔՊ-ի ռեյտինգային ցուցակով:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ թեկնածությունն առաջադրելու է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում:

Ավելի վաղ ռեյտինգայինով մասնակցելու մասին հայտնել էին նաև ԿԳ, Մշակույթի, Առողջապահության, ԱԻ նախարարները: Ի դեպ, Էրիկ Գրիգորյանից բացի վերոնշյալ վարչական շրջաններում առաջադրվելու է նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նույն շարքից