Հայաստան Քաղաքական 

ՀԱՊԿ-ում համաձայն չեն լինի, որ Հայաստանի թեկնածուն լինի գլխավոր քարտուղար. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները համաձայն չեն լինի, որ Հայաստանը շարունակի գլխավոր քարտուղարությունը կազմակերպությունում:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանոյանը խոսեց նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին՝ հայտարարելով, որ նման փորձեր միշտ էլ արվելու են, որովհետև նրանք նպատակ ունեն միշտ անհանգստացնել Երևանին: Միևնույն ժամանակ ՀՅԴ-ականը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Հայաստանից, իրենց հերթին փորձելու են սիրաշահել Ադրբեջանին՝ դա անելով իրենց շահերից ելնելով. «Ես համոզված եմ՝ քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չի կարող անդամակցել»:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկվելու է վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ նիստի ժամանակ: Դեռ հայտնի չէ, թե որ երկրի թեկնածուն է փոխարինելու Յուրի Խաչատուրովին:

Նույն շարքից