Հայաստան Քաղաքական 

Թող փորձեն. Արարատի մարզպետը` Հովիկ Աբրահամյանի և Գրիգորյան եղբայրների մասին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու է ռեյտինգային ընտրակարգով` առաջադրվելով Արարատի մարզում:

Այսօր` նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե կան արդյոք մարդիկ, ովքեր մարզում փորձելու են աշխատել իր դեմ, հայտարարեց` միանշանակ` հավելելով, որ դա բնական է, քանի որ ընտրությունները մրցակցություն են ենթադրում, պայքար է ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև, պայքարը պետք է լինի գաղափարական, այլ ոչ թե մկանների:

Ինչ վերաբերում է հարցին, որ Արարատի մարզում բավական ուժեղ դիրքեր ունեն Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանը, ինչպես նաև ԵԼՔ-ի պատգամավոր Արամ Սարգսյանը, Արարատի մարզպետն ասաց, որ վերջիններս հնարավորություն ունեն ընտրություններում փորձել իրենց հնարավորությունները` ունեն այդ ռեյտինգն արդյոք, թե` ոչ:

Գարիկ Սարգսյանը ստանալիք տոկոսների վերլուծություն չունի, նա պատրաստ է հաշվի՝ նստել բնակչության կարծիքի հետ:

Նույն շարքից