Բարի օր Հասարակություն 

Հայաստանում ռուսերենի ուսուցման հարցում ոտնահարվում են մարդու իրավունքները. Մոսկալկովա

analitik.am

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Ռուսաստանից դուրս դպրոցներում ռուսաց լեզվի դասաժամերի կրճատումը ոտնահարում է ռուսախոս քաղաքացիների իրավունքները:

Ռուսաստանցի պաշտոնյան մասնավորապես նշել է Մերձբալթյան երկրների, Հայաստանի և Ղրղզստանի մասին` հայտարարելով, որ այդ երկրներում երեխաներին զրկում են ռուսերեն սովորելու հնարավորությունից:

Մոսկալկովան հայտարարել է, որ պետք է մտածել ՌԴ դեսպանատներին կից ռուսական դպրոցներ ստեղծելու մասին:

Նրա խոսքերով, Ռուսաստանից դուրս ռուսերենի մակարդակի համար պետք է պայքարել ոչ թե հանուն լեզվի, այլ հանուն այն մարդկանց, ովքեր իրավունք ունեն պահպանելու իրենց մշակույթը, ինքնությունը և հնարավորություն տալ նրանց ուսումնասիրել ռուսաց լեզուն:

Նույն շարքից