ՄԱԿ-ի ներկայացուցիչները դադարեցրել են Սիրիայի քաղաքացիական պատերազմի զոհերի հաշվարկը՝ հավաստի աղբյուրների բացակայության պատճառով, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով The Independent-ին։
Կազմակերպության պաշտոնապես գրանցած վերջին թիվը եղել է հուլիսին՝ 100 հազ. զոհ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը հայտնել է, որ կազմակերպությունը չունի բավականաչափ ռեսուրսներ Սիրիայում՝ զոհերի թիվը հաշվելու և տեղեկությունների աղբյուրները ստուգելու համար։
«Թվերը միշտ էլ շատ վիճելի են եղել։ Եվ համոզվել, թե որքանով է ապահով այս կամ այն աղբյուրը, միշտ էլ դժվար է եղել։ Մենք հասել ենք այն սահմանին, որն անցնելու իրավունք չունենք։ Այդ պատճառով էլ չենք հրապարակում նոր թվեր»,- ասել է Կոլվիլը։