Հասարակություն Պատահարներ Ռազմական 

Նոր տեղեկություններ` այսօր վթարից վիրավորված զինծառայողների մասին

analitik.am

Այսօր` նոյեմբերի 7-ին, Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորները տեղափոխվում են Սիսյանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկն ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի արդյունքում զոհվել է 4 զինծառայող:

Նույն շարքից