Հայաստան Քաղաքական 

Փաշինյանին ձեռնտու չէր նոր ԸՕ ընդունումը. Մենուա Հարությունյան

«Պարոն Փաշինյանը շտապեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որովհետև էյֆորիան նվազում էր»,- բարձրաձայնում է քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Նրա համոզմաբ՝ նոր կառավարությունը ոչ մի հաջողության չի հասել:

Քաղաքագետի վստահմամբ՝ կառավարության ղեկավարին ձեռնտու չէր նոր Ընտրական օրենսգիրքը: «Եթե նա ցանկանար, նոր օրենսգրքով անցնեին ընտրությունները, ապա կմոբիլիզացներ ուժերը, որպեսզի այն փոխվի»,- ասաց Հարությունյանը:

«Իր համար գերնպատակ էր արագ ընտրությունների անցկացումը, որը հաջողեց: Բայց կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ չէին, և Փաշինյանը  հնարավորություն չտվեց  պատրաստվել ընտրություններին»:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանն էլ հակադարձեց քաղաքագետին: Նա ընդգծեց, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ չէր ընտրություններին, ապա դա չի նշանակում, որ այլ ուժերը նույնպես պատրաստ չեն:

«Եթե պատրաստ չեք ընտրություններին, ապա մի մասնակցեք: Միայն ձեր անունից խոսեք»:

Նարեկ Այվազյանն ընդգծեց, որ «Ազատ դեմոկրատները» մասնակցելու է ընտրություններին, չեն բացառում, որ դաշինքով կմասնակցեն:

«Մենք ծրագրեր ենք ներկայացնելու հասարակությանը, որոնք բարեփոխումներ են լինելու: Բացի այդ քննադատելու ենք այս իշխանության սխալները, որպեսզի Հայաստանի ժողովրդի օգտին գործենք»:

Նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցությունը ևս մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը նշեց, որ ապագա խորհրդարանի կարևոր խնդիրն ընդդիմություն ունենալն է:

a1plus.am

Նույն շարքից