ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-ի էջում շնորհավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի նոր պաշտոնում նշանակված Վագիֆ Դառգյախլին:
«Շնորհավորում եմ Վագիֆ Դառգյախլիին և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հուսալով, որ զերծ կլինի ռազմական հռետորաբանությունից և իր գործունեությամբ կնպաստի խաղաղության հաստատմանը»,- գրել է նա։