Գլխավոր Քաղաքականություն 

Կա երեք թեկնածու. Պուտինի օգնականը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկվելու է դռնփակ

analitik.am

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում նեղ կազմով ու փակ դռների ետևում քննարկելու են կազմակերության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովը հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կա երեք թեկնածու: Թեկնածուներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովն է, ով կարող է այդ պաշտոնում լինել մինչև 2020 թվականը: Երկրորդ թեկնածուն Բելոռուսի թեկնածուն է, իսկ երրորդը` Հայաստանի:

Պուտինի օգնականը նշել է, որ հարցը շատ զգայուն է և քննարկվելու է դռնփակ:

Նույն շարքից