Երևանի Աշտարակի խճուղին Դավիթաշենի կամրջին միացնող հատվածի շինարարությունը կավարտվի մինչև նոյեմբեր ամսվա վերջ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին:
«Դավիթաշենի կամրջին հարակից տարածքի մասով ունեցել ենք բնակիչների ստորագրահավաքով մեզ պահանջ՝ ևս մեկ անցում կազմակերպել: Էստակադայի կառուցումն ընդունվեց, մտցվեց ծրագիր, ֆինանսավորում, և երկարացվեց ֆինանսավորման ծրագրերը: Դա պետք է ավարտվեր հոկտեմբերին, բայց նախատեսվում է մինչև նոյեմբերի վերջ ընդունել այդ ամբողջ հատվածը՝ կատարողական ակտերով»,- նշել է Սարգսյանը: