Հայաստան Քաղաքական 

Շարմազանովի խայթոցը` Մարուքյանին. Խաշ` ընտրություններից հետո

Պարոն Մարուքյան ջան, ես շատ եմ ուզում, որ դուք անցնեք, ի տարբերություն Ձեզ: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին. «Որ լավ աշխատեք, դուք էլ կանցնեք, չնայած Հայկ Կոնջորյանի քայլից հետո չեմ կարող ասել` կանցնեք, թե` չէ: Բոլորին հաջողություն եմ մաղթում` Նիկոլ Փաշինյանից մինչև Էդմոն Մարուքյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, բոլորիս: Ես այդքան նախանձ չեմ, որ չուզենամ դուք լինեք: Իսկ դեկտեմբերի 11-ին, պարոն Մարուքյան, հրավիրում եմ Ձեզ խաշի: Հաշիվը կփակի նա, ով անցել է, այսինքն` ես»:

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ստիպված է հիասթափեցնել Էդուարդ Շարմազանովին և հայտնել, որ ՀՀԿ-ն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո չի լինելու խորհրդարանում:

 

 

Նույն շարքից